«Էսօր հանդիպել էինք Իրաքի Քուրդիստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանին». Վահրամ Միրաքյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Էսօր հանդիպել էինք Իրաքի Քուրդիստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանին». Վահրամ Միրաքյան

Էսօր հանդիպել էինք Իրաքի Քուրդիստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանին:

Մի քանի փաստ Քուրդիստանի մասին:

  1. Իրաքի Քուրդիստանն ինքնավար մարզ է, որտեղ մոտ 5 միլիոն մարդ են ապրում և ունեն նաֆթի ու գազի հսկայական պաշարներ: Քուրդիստան նավթից հսկայական թվով գումար է մտնում, բայց գրեթե ամեն ինչ ներկրում են, քանի որ չունեն արտադրություններ: Տնտեսությունը զարգացած չի, բայց գումարներ կան:
  2. Քուրդիստանը տարեկան մոտ 60 միլիարդ դոլարի ներկրում ունի, որի մի մասի համար որպես տրանզիտ է հանդիսանում, այլ երկրներ տեղափոխելու համար:
  3. Երևանից Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ ինքնաթիռը 55 րոպեում է հասնում: Շուտով ուղիղ չվերթներ կլինեն:
  4. Պաշտոնապես Հայաստանը տարեկան 180 միլիոն դոլարի արտահանում ունի Քուրդիստան, ինչի արդյունքում Իրաքի Քուրդիատանը Հայաստանի 5, թե 6-րդ ամենամեծ արտահանման շուկան է:
  5. Քուրդիստանում շատ տարածված է Երևան անունը, որպես աղջկա անուն, քանի որ ժամանակին Երևանից քրդերեն շատ հաղորդումներ են հեռարձակվել դեպի Քուրդիստան: Դրա արդյունքում նաև Քուրդիստանում մեզ շատ սիրում են:
  6. Այս շաբաթ Իրաքի Քուրդիստանից գործարարների մեծ պատվիրակություն է եկել Հայաստան, որպեսզի հասկանան, թե ինչ կարող են Հայաստանից ներկրել Քուրդիատան ու վաղը նարանք հանդիպելու են Mantashyants Entrepreneurs Unionի անդամների հետ, տեսնենք ոնց ենք համագործակցում:

Վահրամ Միրաքյանի էջից



Նման նյութեր