Նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ. ովքե՞ր են Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի նվիրատուները
Advertisement 1000 x 90

Նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ. ովքե՞ր են Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի նվիրատուները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018թ.-ի ամռանն ազդարարեց «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց ինքն է՝ Աննա Հակոբյանը: Հիմնադրամի գործունեությունը, սակայն, լրատվամիջոցների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել, կապված նրա հետ, որ նվիատուների ցանկում կարելի է տեսնել նաև նախկին իշխանությունների հետ կապ ունեցող մի շարք գործարարների, որոնք, մեղմ ասած, կլորիկ գումարներ են փոխանցել վարչապետի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին:

Դիցուք՝ / «Սիթի» սուպերմարկետների ցանցը, որոնց սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է, 12,768,143.00 դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին:

«Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը հանդիսանում է հայտնի գործարար Աշոտ Սալազարյանը,  փոխանցել է 5,000,000.00 դրամ: 

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն, որի սեփականատերն է գործարար Տիգրան Վարդանյանը, հիմնադրամին է փոխանցել 3,500,000.00 դրամ:

«Միկշին» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդուն՝ Տիգրան Հարությունյանին, փոխանցել է 1,000,000.00  դրամ:

«Ռենկո Արմեսթեյթ»-ը, որի տնօրենի տեղակալն է Տիգրան Բակլաչևը, փոխանցել է 1,000,000.00 դրամ: Հեղափոխությունից հետո՝ 2018-ի աշնանը, ընկերությունը իշխանության հետ վերջնական համաձայնության էր եկել ՋԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցելու հարցում։ Կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2019-ին։ 

«Ինգո Արմենիա»-ն, որի բաժնետերերի ցանկում է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը, Աննա Հակոբյանի հիմնադրամին է փոխանցել 1,000,000.00 դրամ:

«Ամիդա» ՍՊԸ-ն, որի սեփականատերն է հանդիսանում Սերժ Սարգսյանի, իսկ այժմ նաև Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի փեսա՝ Կարեն Գրիգորյանը, հիմնադրամին է փոխանցել 1,000,000.00 դրամ:

«Ֆլեշ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Բարսեղ Բեգլարյանի ընտանիքին, հիմնադրամին է փոխանցել 500,000.00 դրամ:

«Էլիտ Գրուպ»-ի սեփականատեր Արմեն Մկոյանը, ով  հանդիսանում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերը, փոխանցել է 500,000.00 դրամ:

«Պռոշյանի Կոնյակի Գործարան» ՍՊԸ-ն, որի սեփականատերն է Արմեն Գասպարյանը, փոխանցել է 200,000.00 դրամ:

Ինչպես տեսնում ենք` վարչապետի ընտանեկան հիմնադրամի հիմնական նվիրատուները հենց նախկին իշխանությունների հետ այս կամ այն կերպ կապված գործարարները, պաշտոնյաները և օլիգարխներն են: Սակայն, պատկան կառույցները այս հարցում որևէ կոռուպցիոն ռիսկ չեն տեսնում, և հիմնադրամը շարունակում է գումարներ հավաքել մերժված նախկիններից….

lurer.com