Հորս արև գործի եմ գնում․ Կարմիրբերետավորները սխալ մարդու էին բռնել
Advertisement 1000 x 90

Հորս արև գործի եմ գնում․ Կարմիրբերետավորները սխալ մարդու էին բռնել

Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են։ Այս պահին կարմիրբերետավորները շարունակում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Քիչ առաջ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել մի քաղաքացու, ով կարծես թե կապ չուներ ակցիաների հետ։ Սակայն կարմիրբերետավորներին դա քիչ էր հետաքրքրում։

«Հորս արև գործի եմ գնում»,-կրկնում էր բերման ենթարկվող քաղաքացին։

Ի վերջո կարմիրբերետավորների հրամանատարներից մեկի հորդորով քաղաքացուն բաց թողեցին։

presstime.am