Գրեմմի մրցանակաբաշխությունից հետո, երբ Թրեվիսն ու Քորթնին գնացին Լաս-Վեգաս զագսավորվելու, երկրպագուները չէին էլ կակածում, որ նրանք դեռ պլանավորում են ավելի ստանդարտ ամուսնություն։
Նախօրեին Քորթնի Քարդաշյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ Քորթնին սպիտակ Dolce & Gabanna-ի զգեստով ամուսնանում է Թրեվիսի հետ։ Արարողությունը շատ համեստ էր, ինչպես և նրանք պլանավորել էին, միայն ներկա էին Քորթնիի տատիկը և Թրեվիսի հայրը։
Ավելի ուշ աղբյուրները հայտնեցին, որ նրանք մեծ հարսանեկան երեկույթ են պլանավորել Իտալիայում, որտեղ ներկա են լինելու բոլոր բարեկամներն ու ընկերները։