Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը գիշերազգեստով քայլել է փողոցով։ Լուսանկարները հրապարակել է Page Six պորտալը։
Լուսանկարիչները Լոս Անջելեսում զբոսնելիս ֆիքսել են 52-ամյա փոփ աստղին երկար սպիտակ անթև զգեստով՝ ժանյակավոր զարդարանքով: Նշվում է, որ համապատասխան հագուստը ներկայացված է ամերիկյան Dôen բրենդի տեսականու մեջ՝ «ննջազգեստների» բաժնում։ Լրագրողներն այս ոճն անվանել են roll-out-of-bed («ցատկել անկողնուց»):
Բացի այդ, հայտնին կերպարը լրացրել է Celine ապրանքանիշի արեւային ակնոցներով։ Որպես զարդ՝ նա ընտրել է օղակաձև ականջօղեր և շերտավոր ոսկյա վզնոցներ՝ պատված Gucci բյուրեղներով։ Լոպեսը ձեռքերում պահել է 3700 դոլար արժողությամբ Dior պայուսակ: