Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը միավորվել է Knix-ի հետ՝ թողարկելով ներքնազգեստի հավաքածու, հայտնում է Daily Mail-ը։
«Ես եւ իմ հետծննդյան մարմինը սեքսուալ, ինքնավստահ եւ անդիմադրելի ենք զգում ներքնազգեստի իմ անձնական հավաքածուի մեջ»,- գրել է մոդելն Instagram-ում։
Հավաքածուն ստեղծելիս Գրեմւն ոգեշնչել է կանանց մարմնի բազմազանությունը, ուստի հավաքածուն ներկայացված է չափսերի լայն տեսականիով։ Բացի առօրյա ներքնազգեստից, մոդելը դիզայներների հետ մշակել է հատուկ ներծծող ներքնազգեստ, որը պաշտպանում է դաշտանային ցիկլի ընթացքում։
«Ինձ համար գլխավորը ֆունկցիոնալությունն է։ Ինչպե՞ս է իրը նայվում իմ հագուստի տակ: Ինչպիսի՞ն է իմ տրամադրությունը, երբ այն կրում եմ: Մենք այս ամենը հաշվի ենք առել»,- նշել է մոդելը։
Գրեմը հայտնել է, որ կերպարներ ստեղծելիս սիրում է կենտրոնանալ ներքնազգեստի վրա, օրինակ՝ միշտ մի փոքր բացում է վերնաշապիկների կոճակները, որպեսզի կրծկալը տեսանելի լինի։
Գրեմի նոր հավաքածուի կրծկալը կարժենա 48 դոլար, բոդին՝ 72 դոլար, իսկ վարտիքները՝ 24 դոլար։
Ավելի մանրամասն՝ news.am