Քեյթ Միդլթոնը կարմիր գորգին հայտնվել է Թոմ Քրուզի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քեյթ Միդլթոնը կարմիր գորգին հայտնվել է Թոմ Քրուզի հետ

Լոնդոնում տեղի է ունեցել Թոմ Քրուզի «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմի պրեմիերան։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամը։ Արքայական ընտանիքին ուղեկցում էր դերասանը, որն բռնել էր Քեմբրիջի դքսուհու ձեռքը, երբ նա բարձրանում էր աստիճաններով։

Դքսուհին միջոցառման համար ընտրել էր ֆրանսիացի մոդելյեր Roland Mouret-ի զգեստը՝ սեւ, կիպ զգեստ, որը բաց էր ուսերի հատվածում։ Նա իր էլեգանտ կերպարն ամբողջացրել էր նույն գույնի բարձրակրունկներով ու պայուսակով։ Որպես աքսեսուար Քեյթն ընտրել է Robinson Pelham-ի ականջօղերը։
Արքայական ընտանիքի անդամները Լոնդոնում պրեմիերայի ընթացքում ֆիլմն առաջին անգամ չէին դիտում։ Զույգը նախկինում հրավիրված է եղել սիքվելի հատուկ ցուցադրությանը։