Կաննի կինոփառատոնում արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Դեպի կարմիր գորգ վազել է մերկ կին։
Ակտիվիստը ցատկել է կարմիր գորգի վրա Ջորջ Միլլերի «Երեք հազար տարվա ցանկություններ» ֆիլմի պրեմիերայից առաջ՝ Թիլդա Սուինթոնի եւ Իդրիս Էլբայի մասնակցությամբ։ Կինը լուսանկարիչների առաջ ներկայացել է մերկ կրծքավանդակով՝ ներկված Ուկրաինայի դրոշի գույներով, ինչպես նաեւ կարմիր ներկով ներկված շորտերով։
Ցուցարարը չի դադարել բարձր բղավել, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են նրան գորգից հեռացնել։ Արդյունքում կնոջն, այնուամենայնիվ, ծածկել են վերարկուով եւ ստիպել հեռանալ։
Հաջորդ օրը Կաննում պետք է միջոցառումներ անցկացվեին՝ ի աջակցություն Ուկրաինայում տուժած կինոարտադրությանը։ Սակայն որոշ տաբլոիդներ հայտնում են, որ մերկ կինը, ով դուրս է վազել, իրականում ցանկացել է իրավիճակից օգտվել՝ հայտարարաելու սեփական ֆրանսիական կազմակերպության մասին։