
Մրցաշրջանի ավարտից հետո «Ինտերը» մտադիր է ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին, ում նկատմամբ հավակնություններ ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հաղորդվում է, որ միլանցիները լուծել են ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված պրոբլեմները և մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ են 25-ամյա ֆրանսիացու համար վճարել 129 մլն եվրոյի չափով հրաժարագինը:
Գրիզմանը պատրաստ է տեղափոխվել «Ինտեր», եթե ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը