Չինացի գիտնականները հայտնել են, որ կարողացել են օդապարիկից հրթիռի փորձնական արձակում իրականացնել։ Այս տեխնոլոգիան կարող է խնայել վառելիքի քանակությունը, որն անհրաժեշտ է տիեզերք մեկնելու համար, հայտնում է China Morning Post-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ապրիլի 24-ին հրթիռն առաջին անգամ բարձրացվել է մթնոլորտի վերին շերտ՝ հելիումի մեծ օդապարիկով։ Դա տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում։ Երբ օդապարիկը հասավ կանխորոշված բարձրության, հրթիռն արձակվեց գետնից հեռակառավարման միջոցով:
Թեստը Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտի և Պեկին Սինցզյան Տյանհան տիեզերական տեխնոլոգիայի համագործակցության արդյունքն էր: «Սա աշխարհում առաջին նշանակալից տեխնոլոգիական առաջընթացն էր այս տեսակի հրթիռների արձակման հարցում»,- ասել է Xingjian Tianhang-ի գործադիր տնօրեն Չժան Յիչին:
Օդով արձակված օդապարիկը պատրաստված էր բարակ պլաստիկից և ցածր (զրոյական) ճնշման դեպքում լցված էր հելիումով։ Քանի որ բարձրությունը մեծանում էր, իսկ մթնոլորտային ճնշումը նվազում էր, օդապարիկի պատյանը փքվեց և պահպանեց իր ամբողջականությունը: Սա թույլ տվեց օդապարիկին բարձրանալ կանխորոշված բարձրության վրա և այնտեղ մնալ այնքան երկար, որ հրթիռը արձակի Երկրից հրամանով:
Վերջին տարիներին հելիումի փուչիկները ինտենսիվ հետազոտության և մշակման առարկա են դարձել Չինաստանում: Օդապարիկից հրթիռ արձակելու թերությունը վատ կառավարելիությունն է և եղանակային պայմաններից կախվածությունը:
Սիրարփի Աղաբաբյան