
Պաշտպանը 11 տարի անց վերադարձավ Ֆրանսիա:
Էվրան համաձայնության է եկել «Մարսելի» հետ և պայմանագիր է կնքել մինչև 2018թ. ամառը: Պատրիսի պայմանագրի ժամկետը «Յուվենթուսի» հետ լրանում է 2017 թվականին, այդ իսկ պատճառով թուրինյան ակումբը պաշտպանին բաց է թողել անվճար:
Էվրան հանդես է եկել «Յուվենթուսի» կազմում 2014 թվականից: Դրանից առաջ նա 8 տարի պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները:
Ֆրանսիայում 35-ամյա պաշտպանը խաղացել է «Նիսի» և «Մոնակոյի» կազմում:
Իտալիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում Էվրան, պարտվելով մրցակցությունը, անցկացրել է ընդամենը 6 հանդիպում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը