Կարիերայի ավարտին պորտուգալացին ուզում է գումար աշխատել:
Պեպեի նոր ակումբը կդառնա «Հեբեյ Չայնա Ֆորչունը», որն առաջարկել է նրան շաբաթական 300 հազար եվրո: Պորտուգալացին տրանսֆերի վերաբերյալ արդեն տվել է իր համաձայնությունը և կմիանա նոր ակումբին հուլիսի 30-ին, երբ կլրանա «Ռեալի» հետ նրա պայմանագրի ժամկետը:
«Հեբեյ Չայնա Ֆորչունը» գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
Պեպեն «Ռեալի» գույները պաշտպանում է 2007 թվականից:
2016-17թթ. մրցաշրջանում պորտուգալացին անցկացրել է 8 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը