«Մենք Մեսսիի հետ մեծագույն ֆուտբոլիստներ ենք, իսկ մեր տիտղոսները դրա խոսուն ապացույցներն են». Կրիշտիանու Ռոնալդու
Advertisement 1000 x 90

«Մենք Մեսսիի հետ մեծագույն ֆուտբոլիստներ ենք, իսկ մեր տիտղոսները դրա խոսուն ապացույցներն են». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին արեց այն, ինչն իրեն նման չէր:

«Ռեալի» հարձակվողը պատմել է Մեսսիի հետ մրցակցության մասին:

«Չեմ կարծում, որ դուք կարող եք որոշ բաներ համեմատել. Ռոնալդուն Ռոնալդուն է, Մեսսին՝ Մեսսին: Մենք երկուսս էլ մեծագույն ֆուտբոլիստներ ենք, իսկ մեր անհատական և թիմային տիտղոսները դրա վառ ապացույցներն են: Մենք 2 տարբեր մարդիկ ենք, 2 մարդ, որոնք կատարում են իրենց աշխատանքը»,- հայտնել է Կրիշտիանուն Goal-ին:

Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանի ռմբարկուների ցուցակում գրավում է 3-րդ տեղը (12 գոլ)՝ հետ մնալով Մեսսիից և Սուարեսից (5-ական գոլ):

Ըստ ՖԻՖԱ-ի վարկածի՝ Կրիշտիանուն ճանաչվեց 2016թ. լավագույն ֆուտբոլիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը