Բելգիայում պարտադիր կարանտին է սահմանվել «Կապիկի ջրծաղիկի» պատճառով
Advertisement 1000 x 90

Բելգիայում պարտադիր կարանտին է սահմանվել «Կապիկի ջրծաղիկի» պատճառով

Բելգիայում սահմանվել է «Կապիկի ջրծաղիկով» վարակվածների պարտադիր կարանտին։ Կարանտինի տևողությունը կլինի երեք շաբաթ, գրում է  News.ru֊ն։

Ինչպես հայտնի է, ողջ աշխարհում այժմ սկսել է տարածում գտնել «Կապիկի ջրծաղիկը»։ Վարակի դեպքեր արդեն գրանցվել են Ֆրանսիայում, Շվեդիայում և Իտալիայում, Ավստրալիայում և Կանադայում։ Մեծ Բրիտանիայում «Կապիկի ջրծաղիկ» ախտորոշված ​​բոլոր հիվանդները կարանտինի են ենթարկվել, և հիվանդության հետագա տարածման ռիսկը, ինչպես նշում է ԱՀԿ-ն, նվազագույն է։

ՌԴ Առողջապահական համակարգն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստան «Կապիկի ջրծաղկի» թափանցման ռիսկը մնում է ծայրահեղ ցածր, և դրա համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։ ԲՌոսպոտրեբնադզորում պարզաբանել են, որ «Կապիկի ջրծաղիկը»  հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որի ախտանիշները նման են ջրծաղիկին, բայց ավելի քիչ վտանգավոր են։



Նման նյութեր