Նոր աչքովս ընկավ, որ մեկը գրել է, որ ֆրանսերենից սխալ են թարգմանել Ղարաբաղի «էթնիկ հայ» գրելով, պետք է «ազգությամբ հայեր» թարգմանվեր
Advertisement 1000 x 90

Նոր աչքովս ընկավ, որ մեկը գրել է, որ ֆրանսերենից սխալ են թարգմանել Ղարաբաղի «էթնիկ հայ» գրելով, պետք է «ազգությամբ հայեր» թարգմանվեր

Նոր աչքովս ընկավ, որ մեկը գրել է, որ ֆրանսերենից սխալ են թարգմանել Ղարաբաղի «էթնիկ հայ» գրելով, պետք է «ազգությամբ հայեր» թարգմանվեր։

Ես ֆրանսերենի մասնագետ չեմ, բայց տրամաբանության հետ Դուք-ով չեմ շփվում։ «Ազգությունն» իրավաբանական կատեգորիա է եւ նշանակում է քաղաքացիություն, օրինակ Ֆրանսիայի քաղաքացի բուշմենն ազգությամբ ֆրանսիացի է, բայց ծագումով էթնիկապես բուշմեն։ Լրիվ ճիշտ են թարգմանել։

Եթե այս կառավարությունը երկար մնա, ապա Հայաստանի 7 գյուղերի, Արցախի հայերը կլինեն ազգությամբ ադրբեջանցիներ, իսկ էթնիկապես’ հայեր, նույնը սպառնում է Սյունիքի ժողովրդին, կարող են մի օրում ազգությամբ ադրբեջանցի դառնալ։

Ինչն է հետաքրքիր, մի ստվար զանգված կա, որը տարիներով լծված է մեր քաղաքացիներին ապակողմնորոշելուն, հիմնականում տուպոյ բացատրություններով, եւ մարդիկ կուտը ուտում են’ անվերջորեն, ու ոչ ոք դրա համար չի պատժվում։ Աղբանոցի է վերածվել քաղաքական ու տեղեկատվական դաշտը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր