ԶԼՄ-ները պատմել են, թե բրիտանացիներն ինչպես են գնահատում Թրամփի նախագահության հեռանկարները
Advertisement 1000 x 90

ԶԼՄ-ները պատմել են, թե բրիտանացիներն ինչպես են գնահատում Թրամփի նախագահության հեռանկարները

Բրիտանացիների ձայները գրեթե կիսվել են Մեծ Բրիտանիայի համար Դոնալդ Թրամփի՝ որպես ԱՄՆ-ի նախագահի աշխատանքի հեռանկարների հարցի շուրջ: Այդ մասին վկայում են  հարցման արդյունքները, որն անցկացվել է Sky News. հեռուստաալիքի կողմից:

Հարցման տվյալներով՝ Միացյալ Թագավորության բնակիչների 37 տոկոսը կարծում է, որ Մեծ Բրիտանիան կշահի այն բանից, որ Թրամփը դարձել է ԱՄՆ-ի նախագահ այն դեպքում, երբ 38 տոկոսը համոզված է, թե չարժե նրա նախագահությունից որևէ լավ բան ակնկալել:

Պարզվել է, որ հոռետեսներն անհամեմատ ավելի շատ են երիտասարդների շրջանում. 18-ից մինչև 34 տարեկան բրիտանացիների 50 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ Թրամփի նախագահությունը չի ծառայի Բրիտանիայի շահերին, 32 տոկոսը հակառակ համոզմունքն ունի: Փոխարենը 55-ից բարձր տարիքի մարդկանց 44 տոկոսը գտնում է, որ Թրամփի նախագահությունն օգուտ կբերի Մեծ Բրիտանիային, դեմ է 28 տոկոսը, որոնք վստահ են, որ այն ոչ մի լավ բան չի կանխագուշակում:

Միևնույն ժամանակ բրիտանացիների մեծամասնությունը վստահ է, որ Թրամփի օրոք մեծացել է այն բանի հավանականությունը, որ Բրիտանիային կհաջողվի ԱՄՆ-ի հետ շահավետ առևտրական համաձայնագիր կնքել: Այդպես է կարծում հարցման մասնակիցների 52 տոկոսը, 20 տոկոսը համոզված է, որ հավանականությունը, ընդհակառակը, նվազել է, ևս 14 տոկոսը նշել է, որ ոչ մի տարբերություն չկա, իսկ 13 տոկոսը հայտարարել է, որ չգիտի:

Հարցմանը, որը սմս-քվեարկության միջոցով անցկացվել է հունվարի 25-ին, մասնակցել են Sky-ի 1290 բաժանորդներ, հաղորդգլ է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր