Անկարան շուտով նոր ռազմական օպերացիա կսկսի իր հարավային սահմանների երկայնքով՝ 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծելու համար՝ այդ շրջաններից «ահաբեկչական սպառնալիքների» դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Այդ օպերացիայի հիմնական թիրախը լինելու են այն տարածքները, որոնք մեր երկրի վրա հարձակումների կենտրոններն են»,- ասել է Էրդողանը` չմանրամասնելով:
Նա նշել է, որ օպերացիան կսկսվի այն ժամանակ, երբ զինվորականները, հետախուզությունն ու անվտանգության ուժերը ավարտեն նախապատրաստական աշխատանքները։