Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը, զավեշտալի է․ Արթուր Վանեցյան
Advertisement 1000 x 90

Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը, զավեշտալի է․ Արթուր Վանեցյան

Խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում։

Այս մասին հայտնում է«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը:

Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լիներ, եթե այսքան զավեշտալի չլիներ:

Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային:

Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահել, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է:

Արսեն ջան, պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:

հ.գ. նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդիմադիր մի շարք այլ գործիչների բնակարաններում:

Տղե՛րք պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու»,– գրել է Արթուր Վանեցյանը:



Նման նյութեր