Հայտնի երգահան, դաշնակահար Գայ Մանուկյանը նվագում է «Զարթնիր, Լաո»-ն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայտնի երգահան, դաշնակահար Գայ Մանուկյանը նվագում է «Զարթնիր, Լաո»-ն

Լիբանանահայ հայտնի երգահան, դաշնակահար Գայ Մանուկյանը Ֆրանիսայի մայրաքաղաք Փարիզում նվագել է «Զարթնիր, Լաո» երգը։ Այն վերջին օրերին դարձել է Դիմադարության շարժման հիմնը։ Համերգը կայացել է Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:

Մանուկյանը բեմում է արդեն 15 տարի։ Արտիստն աշխատել է ոչ միայն ԱՄՆ-ի ազդեցիկ անունների հետ, այլեւ համերգներ ունեցել ամբողջ աշխարհում, այդ թվում Երեւանում, Լոնդոնում, Սինգապուրում, Կահիրեում, Դուբայում, Քուվեյթում, Աբու Դաբիում, Լոս Անջելեսում։

Արտիստի կայքի հաղորդմամբ՝ Մանուկյանը սկսել է դաշնամուր նվագել չորս տարեկանում, Հայկական դպրոցում սովորելու տարիներին Մանուկյանը նաեւ երաժշտական դպրոց է հաճախել, որտեղ համերգների է մասնակցել։ Թեեւ նա ի սկզբանե երազում էր պրոֆեսիոնալ բասկետբոլիստ դառնալ, նա նվիրված էր իր արվեստին եւ 16 տարեկանում իր առաջին համերգն է անցկացրել։ Սպասելով 400 հյուրի՝ նա զարմացել է՝ տեսնելով 1000 այցելուի։ Այս առաջին հաջողությունը նրան ստիպել է հասկանալ, որ երաժշտությունը նրա կոչումն է։

lurer.com