Շվեյցարիայից ժամացույցների արտահանումը նվազել է 7 տարվա ընթացքում առավելագույն տեմպերով
Advertisement 1000 x 90

Շվեյցարիայից ժամացույցների արտահանումը նվազել է 7 տարվա ընթացքում առավելագույն տեմպերով

Շվեյցարիայից ժամացույցների արտահանումը 2016 թվականին նվազել է 9,9 տոկոսով, ինչն առավելագույն անկումն է վերջին յոթ տարվա ընթացքում: Այդ մասին վկայում են Շվեյցարիայի ժամացույցների արդյունաբերության դաշնության տվյալները: Անցյալ տարի ժամացույցների արտահանման ծավալը կազմել է 19,4 մլրդ շվեյցարական ֆրանկ (19,4 մլրդ դոլար): 2016 թվականի արդյունքներով անկումն առավելագույնն է դարձել 2009 թվականից ի վեր, երբ շվեյցարական ժամացույցների արտահանումը գլոբալ ճգնաժամի ֆոնին փլուզվեց 22 տոկոսով:

Ընդամենը շվեյցարական ընկերություններն անցյալ տարի արտահանել են 25,4 մլն ժամացույց, ինչը նույնպես ամենացածր մակարդակն է 2009 թվականից ի վեր: Ոլորտում իրադրությունը  վերջին տարիներին զգալիորեն փոխվել է Չինաստանում կաշառակերության դեմ պայքարի ակտիվացման, ինչպես նաև Հոնկոնգում պահանջարկի թուլացման ֆոնին:

Շվեյցարական Richemont-ը հայտնել է, որ անցյալ տարի ավելի քան 200 մլն եվրո է ծախսել չվաճառված ժամացույցների հետգնման համար, ինչպես նաև հարկադրված է եղել մոտավորապես 200 աշխատատեղ կրճատել Cartier, Vacheron Constantin և Piaget մակնիշի ժամացույցների արտադրության կենտրոնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր