Ես աշխատում եմ ռուս-արևմտյան (ուկրաինական) հակամարտությունը շատ զգույշ մեկնաբանել, սակայն օրեր առաջ մի չափազանց հետաքրքիր լուր եկավ։
Նախ մի քանի փաստ։
Գաղտնիք չէ, որ Լեհաստանը ստանձնել է ուկրաինական «քեյսի» արեւմտյան թևի հիմնական մոդերատորներից մեկի դերը։
Դրա հետ մեկտեղ Լեհաստանը ՄԻՇՏ դիտարկել է Ուկրաինայի արևմտյան շրջանները (օրինակ Լվովի շրջան կամ Իվանո-Ֆրանկովսկ), որպես լեհական պատմական տարածքներ, որոնք ԱՊՈՐԻՆԱԲԱՐ( ըստ լեհական տեսլականի) փոխանցվեցին Ուկրաինային (ԽՍՀՄ) 1939 թվականին։
Հիմա Լեհաստանը հանդիսանում է հիմնական լոգիստիկ կենտրոնը, որի միջոցով Ուկրաինա տեղափոխվում է զենք, զինամթերք, զրահատեխնիկա, վարձկաններ և այլն։
Լեհաստանը համարվում է Ուկրաինայի «ամենամոտիկ» դաշնակիցը հակառուսական ճակատում։
ԵՒ ուշադիր…որոշ տվյալներով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական Ռադային (ԱԺ) առաջարկում է ընդլայնել Լեհաստանի քաղաքացիների իրավունքները Ուկրաինայում, նույնիսկ մինչև պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու իրավունքով։
Կամ օրինակ լեհական ոստիկանությանը թույլ կտրվի որոշակի գործունեության ծավալել Ուկրաինայի տարածքում։
Հնարավոր է, որ սա ռուսական կողմի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար է արվում, բայց այն, որ Լեհաստանը շատ ակտիվ ներքաշվում է Ուկրաինայի ներքաղաքական գործընթացների մեջ, դա արդեն ակնհայտ փաստ է։
Հետաքրքիր է, շատ հետաքրքիր։
Արման Աբովյան