Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը բնակարան է գնել Դուբայում (լուսանկարներ) (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը բնակարան է գնել Դուբայում (լուսանկարներ)

Ռուսաստանցի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Դուբայում գույք է գնել: Այս մասին հայտնի է դարձել նրա սիրելիի՝ դերասանուհի Լիզա Մորյակի շնորհիվ, ով որոշել է սոցիալական ցանցերում իր բաժանորդներին ցույց տալ նոր բնակարանի ինտերիերը։ Starhit-ը ուշադրություն է հրավիրել դերասանուհու Instagram-յան հրապարակման վրա:

Զույգը վեց ամիս առաջ բնակարան է գնել՝ ընտրելով կացարան հանրահայտ Jumeirah Lakes Towers տարածքում: Բնակարանի ինտերիերը բաց գույներով է։ Բնակարանի առանձնահատկություններից են խոհանոցային կոմպլեկտը, մահճակալը և սպիտակ կենցաղային տեխնիկան։ Ունի նաև օդորակիչ։ Բնակարանում վերանորոգումը գրեթե ավարտված է, մնացել է ավարտին հասցնել միայն լոգարանի առաստաղը։ Դերասանուհին պատմել է, որ իր նոր տունը «դրախտային անկյուն» սարքելու գործընթացի մեջ է։

Լիզա Մորյակը խոստովանել է, որ իրեն դուր չի եկել նախնական վերանորոգումը, և արդյունքում ստիպված է եղել փոխել խոհանոցի և լոգարանի սալիկները։ Նա նշել է, որ ԱՄԷ-ում բնակարան գնելը հեշտ չէր. շատ տարբերակներ չեն համապատասխանել զույգի չափանիշներին` գտնվելու վայրի, տեսարանի և բնակարանի ցանկալի մթնոլորտի առումով, և գործարքները մի քանի անգամ ձախողվել են: Արդյունքում՝ համապատասխան բնակարանների որոնումները տևել են մոտ մեկ տարի։ 26-ամյա դերասանուհին շնորհակալություն է հայտնել ռեժիսորին իր երազանքն իրականություն դարձնելու համար և հավելել, որ Դուբայի երկնաքերերի պատուհանից բացվող տեսարանը իրեն դրդում է հավատալ ինքն իրեն, առաջ գնալ և քրտնաջան աշխատել։