Women’s Club-ի նախորդ թողարկումը շատերի համար անակնկալ էր. բեմից բացակայում էր ակումբի ամենավառ կերպարներից մեկը՝ Լիլի Մորտոն, որն այս շրջանում ԱՄՆ-ում է, բայց նախագծում նրան փոխարինելու էր եկել նրա հարազատ քույրը՝ մոդել Թերեզա Մարտիրոսյանը: Թերեզան թե´ արտաքուստ, թե´ իր կերպարով չափազանց տարբեր է Լիլիից, եւ այս առումով շատերը զարմացած էին՝ մի՞թե նա, իսկապես, Լիլի Մորտոյի քույրն է, եւ արդյոք հնարավո՞ր է, որ Լիլիի վերադարձի դեպքում էլ մոդելը շարունակի նկարահանվել հումորային նախագծում՝ համալրելով դրա հիմնական կազմը: NEWS.am STYLE-ը Թերեզայի հետ զրուցեց հումորային նախագծում լինելու առաջին փորձի, Լիլիին փոխարինելու դժվարության ու նկարահանվելու հնարավոր շարունակության մասին:
Մոդելը խոստովանեց, որ երբ ստացել է Women’s Club-ում լինելու առաջարկը, սկզբում տարակուսել է, քանի որ չնայած տարբեր հոլովակներում նկարահանվելու փորձերին՝ հումորային նախագիծն իր համար բացարձակ նորություն էր: