Ինչպե՞ս է Քրիստինե Պեպելյանը «երգեցրել» ոստիկանին. «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է Քրիստինե Պեպելյանը «երգեցրել» ոստիկանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի զրուցակիցը երգչուհի Քրիստինե Պեպելյանն է: Բնական է, որ հայտնի անձանց կյանքում շատ են պատահում ուշագրավ, հետաքրքիր դեպքեր։ Օրինակ՝ վերջերս ղեկին էի, ինձ կանգնեցրեց մի ոստիկան, հենց ինձ տեսավ, ասաց.
«Վա՜յ, Քրիստինե ջան, Դո՞ւք եք։ Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսնում եմ»։ Ես գիտեի, որ խախտում էի արել, եւ նա ինձ տեղին էր կանգնեցրել։ Հարցրի. «Հիմա պետք է ակտ գրե՞ք»։
Ոստիկանը ժպտաց, ասաց. «Չէ, չէ, չէ»։ Ես էլ կատակով ասացի. «Տեսնո՞ւմ եք՝ երգիս կեսը երգեցիք»։
Շատ հումորով մարդ էր, անմիջապես հասկացավ՝ ինչ եմ ասում ու լիաթոք ծիծաղեցինք։
Ասաց. «Միայն այն բանի համար, որ միասին «երգեցինք», գնացեք…»։
Այսպիսի իրավիճակներ կան, որ չես կարող չգնահատել…
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում