Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը քննադատել է 68-ամյա ռոք երաժիշը Բորիս Գրեբենշիկովի խոսքերն ընդդեմ Ռուսաստանի եւ նրան «սրիկա» անվանել։ Անդրեասյանի խոսքերը մեջբերել է StarHit-ը։
Վերջերս Բորիս Գրեբենշիկովը կրկին քննադատել էր Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն ու նշել, որ 12 միլիոն եվրո է փոխանցել բարեգործական հիմնադրամին, որն օգնում է այդ երկրին։
Երաժօշտի գործողությունների դեմ հանդես են եկել բազմաթիվ ռուս արտիստներ, մշակույթի գործիչներ։ Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ Գրեբեշնիկովի արտահայտությունները երկրի հասցեին, ուր նա երկար տարիներ գումար է աշխատել, զայրացրել են իրեն։
Կինոգործիչը հույս է հայտնել, որ հայրենիք վերադառնալուց հետո ռուսները երաժիշտին չեն ընդունի։
«Զարմանալի է, թե որքան շատ սրիկաներ են սնվում Ռուսաստանից ու գործում դրա դեմ։ Ամաչում եմ այդ մարդկանց համար։ Նույնիսկ եթե պետությունը մի օր ների նրանց, իսկ դա տեղի կունենա, եւ այդ բոլոր մարդիկ լինեն շոու-բիզնեսում եւ մենեջերների աթոռներին, այդ սրիկաներին չի ների ժողովուրդը»,- նշել է Անդերասյանը։