Օդեսայում դեռևս նավահանգիստներում նավային գործունեություն չկա. ռազմական ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը արգելափակել է այդ տարածքում առևտրային նավերի աշխատանքը։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Արդյունքը եղավ այն, որ հացահատիկի մեծ խմբաքանակ մնացել էր Ուկրաինայում և չէր կարող արտահանվել։
Ռազմական ներխուժումն արդեն իսկ ազդել է պարենամթերքի մատակարարումների և գների վրա։ Եթե տեսանելի ապագայում նավահանգիստներն ու նավերի երթևեկությունը չվերականգնվի, դա կհանգեցնի սննդի պակասի աշխարհի շատ երկրներում։