Երկրի վրա մնացել է ընդամենը 10 շաբաթվա ցորեն
Advertisement 1000 x 90

Երկրի վրա մնացել է ընդամենը 10 շաբաթվա ցորեն

Աշխարհում պահեստներում ընդամենը մոտ 10 շաբաթ ցորեն է մնացել ուկրաինական հակամարտության պատճառով և այն պատճառով, որ վերջին շաբաթներին Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը։ Այս մասին, ըստ UNIAN-ի, հայտարարել է Gro Intelligence գյուղատնտեսական վերլուծական ընկերության գլխավոր տնօրեն Սառա ՄենքերըՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, նրա խոսքով, «միայն յուղ է լցրել» այս խնդրին:

«Ուզում եմ սկսել ուղղակիորեն ասելով, որ ռուս-ուկրաինական պատերազմը պարենային անվտանգության ճգնաժամ չառաջացրեց: Այն պարզապես յուղ լցրեց կրակի վրա, որը երկար ժամանակ վառվում էր: Ճգնաժամը, որը մենք հայտնաբերեցինք COVID-19 համաճարակից շատ առաջ, բացահայտեց մեր մատակարարման շղթաների փխրունությունը»,- ասել է Մենքերը։

Նա հավելել է, որ «նույնիսկ եթե պատերազմն ավարտվի վաղը, մեր պարենային անվտանգության խնդիրը չի վերանա մոտակա ժամանակներում առանց համաձայնեցված գործողությունների»:

Աշխարհում 400 միլիոն մարդ հայտնվել է «պարենային ռիսկերի» գոտում։

«Այսօր պայմաններն ավելի վատն են, քան 2007-ին և 2008-ին: Կարևոր է նշել, որ հացահատիկի պաշարները ներկայումս ամենացածրն են, որ երբևէ տեսել են աշխարհում, մինչդեռ պարարտանյութի հասանելիությունը խիստ սահմանափակ է, իսկ ցորենի աճեցման շրջաններում երաշտն ամենածանրն է վերջին 20 տարվա ընթացքում: Նմանատիպ պաշարների հետ կապված խնդիրները վերաբերում են նաև եգիպտացորենին և այլ հացահատիկներին: Կառավարության գնահատականները չեն համընկնում», – ասել է Մենքերը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին մեղադրեց Ուկրաինայից ցորենի արտահանումն արգելափակելու մեջ, ինչը Ռուսաստանը կտրականապես հերքեց։ Բլինքենը պնդում էր, որ Մոսկվան օգտագործում է ցորենը որպես պատերազմի զենք։

 



Նման նյութեր