Գիտնականները պատկերավորման նոր մեթոդ են առաջարկել՝ կենդանի ուղեղում նեյրոնային ցանցերի հետազոտման համար
Advertisement 1000 x 90

Գիտնականները պատկերավորման նոր մեթոդ են առաջարկել՝ կենդանի ուղեղում նեյրոնային ցանցերի հետազոտման համար

Ուղեղը կազմված է ցանցերի բարդ շարքից: Այդ ցանցերի միջեւ անընդհատ ազդանշաններ են փոխանցվում, ինչը մեզ թույլ է տալիս ընկալել աշխարհը եւ արդյունավետորեն տեղաշարժվել դրա վրա:

Գիտնականները պարզել են, որ ուղեղի ակտիվությունը հանգիստ ժամանակ կարող է դրա ցանցային կազմակերպման մոտավոր քարտեզներ տրամադրել: Սակայն այս մոտեցմամբ ստեղծված քարտեզները բաց են թողնում կարեւոր մանրամասներ:

Պիտսբուրգի համալսարանի նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Progress in Neurobiology ամսագրում, ցույց է տալիս, որ մանրամասն քարտեզների ստեղծումն իսկապես հնարավոր է պատկերավորման նոր մեթոդի միջոցով, որը բարձր հակադրականություն եւ բարձր տարածական լուծում է ապահովում: Կապիկների վրա իրականացված փորձը ցույց է տվել, որ ներքին ազդանշանի (ISOI) օպտիկական պատկերավորումը կարող է ավելի մանրամասն բացահայտել ուղեղի կեղեւի կառուցվածքը:

Ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ֆՄՌՏ) բժիշկների եւ հետազոտողների համար ուղեղի ցանցերին հետեւելու հիմնական գործիքն է: Այս պրոցեդուրան ոչ ինվազիվ է եւ տեւում է մոտ 30 րոպե: ISOI-ն շատ ընդհանրություններ ունի ֆՄՌՏ-ի հետ, սակայն դետալիզացիան շատ ավելի հարուստ է, ինչը մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով ուղեղի ցանցերի համեմատաբար փոքր չափերը:

ISOI-ի ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ այն ճշգրիտ պատկեր է տալիս կենդանի մարդկանց ուղեղի ցանցերի գործունեության մասին: Ճշգրտության նույն մակարդակի կարելի է հասնել այնպիսի մեթոդներով, երբ հետազոտողները ստիպված են հանել ուսումնասիրվող կենդանու ուղեղը եւ այն հետազոտել մանրադիտակի տակ: Ի տարբերություն այս մեթոդի, ISOI-ն ուղեղին չի կպնում, ինչը նշանակում է, որ հետազոտողները կարող են ուսումնասիրել ցանցերը կենդանի վիճակում:

Նոր մեթոդի մեկ այլ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն հիմնված է հեմոգլոբինի վրա, որը պարունակվում է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների արյան մեջ:

«Մեր արդյունքները նաեւ ցույց են տալիս, որ ուղեղը մանրամասնորեն բացահայտում է իր ճարտարապետությունը նույնիսկ այն ժամանակ, երբ այն պարզապես անգործության մեջ է»,- պատմել է հետազոտության համահեղինակ, նյարդաբանության դոցենտ Օմար Գարբավին:

news.am