Մայրերը, ովքեր երկվորյակներ են ծնում, ավելի շուտ հաջողակ են, քան կենսաբանորեն եզակի, այս եզրակացության են հանգել Լայբնիցի ինստիտուտի գիտնականները Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտողները հայտարարել են, որ ուսումնասիրել են 100.000 ծնունդներ նախաարդյունաբերական Եվրոպայում եւ այն եզրակացության են հանգել, որ դրանցում կենսաբանորեն եզակի ոչինչ չկա, ինչը նպաստում է երկվորյակների ծնունդին:
Այս հետեւությունը հակասում է ավելի վաղ արված հետազոտություններին, որոնց համաձայն՝ երկվորյակներ լույս աշխարհ բերող մայրերը, որպես կանոն, ավելի պտղաբեր են:
«Եթե մայրն ավելի հաճախ է ծննդաբերում, ապա այդ ծնունդներից մեկում երկվորյակներ ունենալու հավանականությունն ավելի մեծ է, ճիշտ այնպես, ինչպես ավելի մեծ է շահելու հավանականությունը, եթե ավելի շատ վիճակախաղի տոմս ունեք, կամ վթարի ենթարկվելու հավանականությունը, եթե շատ եք վարում»,- հավելել է Ռիկարդը Դարեմի համալսարանից հետազոտության հեղինակ Յան Ռիկարդը:
Գիտնականները նշել են, որ երկվորյակների ծնունդը կազմում է բոլոր ծնունդների 1-3 տոկոսը եւ տեղի է ունենում ամբողջ աշխարհում, անկախ նրանից՝ արդյոք դրանք, միապտուղ հղիությունների համեմատ, կապված են մոր եւ երեխայի համար ծննդաբերական եւ հետծննդաբերական առողջական խնդիրների ավելի մեծ ռիսկի հետ, թե ոչ: