«Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք Ձեզ հետ համաձայն չեն». Կարեն Կարապետյանը՝ «Միր»-ի հաղորդավարուհուն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք Ձեզ հետ համաձայն չեն». Կարեն Կարապետյանը՝ «Միր»-ի հաղորդավարուհուն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում հարցազրույց է տվել «Միր» հեռուստաընկերությանը։

Հաղորդավարուհին՝ Եկատերինա Աբրամովան, հարցազրույցը սկսել է հետևյալ հարցից. «Որքանով ես գիտեմ, Հայաստանը գործնականում միակ երկիրն է, որը շատ լրջորեն շահել է այն միավորումից, ինչպիսին ԵԱՏՄ-ն։ Հայկական գյուղմթերքի արտահանումը դեպի Ռուսաստան աճել է մոտ 6 անգամ։ Ինչպե՞ս է հայերին հաջողվել հասնել այսպիսի փայլուն հաջողության և ինչո՞ւ ուրիշներին դա չի հաջողվում»։

Կարեն Կարապետյանը, ի պատասխան նշել է. «Նախ, առաջին հերթին, Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք Ձեզ հետ համաձայն չեն»։

Հաղորդավարուհու ճշտող հարցին, թե ինչո՞ւ, վարչապետը պատասխանել է՝ որովհետև կարծում են՝ ԵԱՏՄ-ն այն էֆեկտը չի տվել, որը պետք է տար։