Հայաստանում իրավապաշտպանության անվան տակ գործող մի շարք կազմակերպություններ 2018թ․ ժողովրդավարության անվան տակ տեղի ունեցած հեղափոխությունից հետո հրապարակավ բացահայտեցին, որ իրենք քաղաքական թիմի շահեր են սպասարկում, խտրական մոտեցում ունեն Հայաստանի քաղաքացիների հանդեպ և պատրաստ են ոտնահարել նրանց իրավունքները՝ ստանձնելով ոչ թե իրավապաշտպանի, այլ իշխանապաշտպանի դեր՝ նպաստելով պետական կառույցների՝ ժողովրդավարության հիմքի քայքայմանը։ Իրավապաշտպանության անվան տակ գործելով՝ ուրանում են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
Ասվածի հիմնավորումն է, որ նրանք չեն արձագանքել, շրջանցել, արհամարհել են, հաճախ արդարացրել 2018-2022թթ․ ընթացքում տեղի ունեցած այն ամենը, ինչը կապված է իշխանությա՛ն հակաժողովրդավարական քայլերի և մարդու իրավունքների ոտնահարումների հետ․
- Վարչապետի գերլիազորություններից (սուպերվարչապետություն) չհրաժարվելը, ինչի խոստումով նա եկել էր իշխանության։ Իրավապահ մարմիններին անսահման վերահսկողության տակ պահելով՝ վարչապետը դա ծառայեցրել է իր քմահաճույքներին։
- Իշխանությանը ոչ հաճո անձանց վարչապետի հանրային հրամանով ապօրինի ձերբակալելու՝ «Ասֆալտին փռելու» գործողությունը։
- am լրատվական կայքի խմբագրի Մհեր Եղիազարյանի մահը հացադուլի հետևանքով։ Նա այդ քայլին գնացել էր, քանի որ չէր ընդունել իր դեմ հարուցված քրեական մեղադրանքը։
- Իշխանության կողմից հանրությանը սև ու սպիտակների, ներկաների ու նախկինների բաժանելը, ՀՀ քաղաքացիներին քաղաքական հայացքների համար խտրականության ենթարկելը, նրանց դեմ ատելության քարոզը՝ ընդհուպ մինչև Ադոլֆ Հիտլերի բառապաշարի գործածումը՝ քաղաքական ուժերին «բացիլ» կոչելով։
- Երկրի վարչապետի հրամանով Ազգային ժողովը շրջափակելը։
- Երկրի վարչապետի կոչով դատարանները շրջափակելը, ցուցումներին չենթարկվող դատավորների հասցեին նրա կողմից հանրային ատելության քարոզը՝ «վնգստացող դատավորներ», «կորոնավիրուսային դատարաններ», «պատերի տակ տեր են փնտրում» բնորոշումներով։
- Սահմանադրական դատարանի այդժամ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված շինծու քրեական գործը, որի շրջանակում նաև գործ էին հարուցում Թովմասյանի հոր և դստեր դեմ՝ ԱԱԾ-ին ուղարկելով նրանց տուն։ Իսկ վարչապետը խախտել է Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը՝ իր Ֆեյսբուքի էջում հրապարակելով նախաքննության մարմինների հաղորդագրությունը, որը պնդում էր, թե Թովմասյանը մեղավոր է։
- Դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ արշավն, այն բանի համար, որ նա գործադիր իշխանության սրտով որոշում չէր կայացրել։ Դատավորի դեմ որևէ գործ չէին կարողացել հարուցել ու մտել էին նրա գիտական աշխատանքների մեջ՝ հանրայնորեն նրան շինծու մեղադրելով պլագիատի մեջ։
- Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործն այն բանի համար, որ նա գործադիրի սրտով որոշում չէր կայացրել։
- Առողջապահության այդժամ նախարար Արսեն Թորոսյանի հրապարակավ հրաժարումը կատարել զրպարտության համար ներողություն խնդրելու՝ դատարանի վճիռը։
- Վարչապետի մամուլի նախկին խոսնակ Մանե Գևորգյանի, Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի զրպարտությունները, որոնք ապացուցվեցին դատարանում։
- Բացահայտումը, որ գործարար, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործը խմբագրում է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը։ (Հայրապետյանը ևս հետագայում արդարացվեց այդ գործով)։
- Ազգային ժողովի քվեարկությամբ սահմանադրական դատարանի երեք դատավորների հեռացումը և դատարանի նախագահին նախագահությունից զրկելը։
- ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումները, որով բացահայտվեց, որ նրանք վարչապետի հետ համաձայնեցված քրեական գործեր են սարքում։
- today լրատվականի գրասենյակ ԱԱԾ-ի ներխուժումը և համակարգիչների ու կրիչների առգրավումը։
- Իշխող կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից լրագրողներին հրապարակավ «վերբալ մարմնավաճառ» անվանելը։ (Հիմնականում դրսից ֆինանսավորվող լրագրողական մի քանի կազմակերպություններ այս առիթով, ամեն դեպքում, տարածեցին սա դատապարտող հայտարարություն, բայց զավեշտալի այս վերապահումով՝ «խիստ քննադատորեն վերաբերվելով հայաստանյան հեռուստաեթերի այսօրվա վիճակին՝ փաստում ենք, որ իշխանությունը երեք տարիների ընթացքում այդպես էլ չիրականացրեց այն «մաքրելու» իր մտադրությունը»)։
- Իշխող կուսակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի, Անդրանիկ Քոչարյանի հրաժարումը լրագրողների հարցերին պատասխանելուց՝ շեշտելով, որ այդ լրատվամիջոցների հարցերին չեն պատասխանում։
- Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պահանջը, որ լրագրողները պետք է ոտքի կանգնեն, երբ ինքն անցնում է։
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի նկատմամբ Վայոց ձորի օգնականի կողմից ծեծը, որի պատճառով Մխիթարյանը մինչ օրս կոմայի մեջ է։
- Խոսքի ազատությունը սահմանափակող օրենքների ընդունումը՝ պաշտոնատար անձանց վիրավորանք հասցնելու վերաբերյալ, այդ հոդվածով մեղադրանքների կոնկրետ դեպքերը։
- Սյունիքի համայնքապետերի դեմ շինծու քրեական գործերը։ (Գորիսի քաղաքապետ և թեկնածու Առուշ Առուշանյանն այդուհանդերձ հաղթեց քաղաքապետի ընտրություններում՝ գտնվելով անազատության մեջ)։
- Կոռուպցիան՝ Ազգային ժողովի պատգամավորներին և կառավարության անդամներին բարձր պարգևավճարներ տալը։ Մեկ անձից կատարվող կասկածելի պետական գնումների դեպքերը։
- Ինքնիրավչությունը։ Հեղափոխության պահապաններ անվան տակ գործող խումբը սեփական ուժերով և հայեցողությամբ հաշվեհարդար էր տեսնում այն մարդկանց նկատմամբ, որոնք քննադատում էին գործադիր իշխանությանը։
- Նեպոտիզմը՝ վարչապետի եղբայրը իշխող կուսակցության պատգամավոր է, կնոջ եղբայրը իշխող կուսակցության պատգամավոր է։ Ուկրաինայում դեսպանի դուստրը նախագահի խորհրդականն է…
- Ադրբեջանի հետ բանակցությունների տապալումը, որը հանգեցրեց 44-օրյա պատերազմի։
- Ադրբեջանի վայրագությունները՝ գերիների խոշտանգումներն ու սպանությունները, կանանց բռնաբարությամբ սպանությունները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, Իլհամ Ալիևի կողմից հակահայ արտահայտությունները, այդ թվում՝ միտքը, որ հայերը չպիտի շատանան։ Այս պայմաններում հայ ժողովրդին Ադրբեջանի հետ անվերապահ խաղաղություն պարտադրելը։
- Ընտրական քարոզարշավում վարչապետի կողմից մուրճ թափ տալն ու սպառնալը։
- Վարչապետի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին՝ հղի կնոջը մահվան ելքով վրաերթի ենթարկելը։
- Դիմադրության շարժման հավաքների ընթացքում մահացած մարդուն ոստիկանության կողմից թմրանյութերի գործածման մեջ մեղադրելը։
- Դիմադրության շարժման հավաքների մասնակիցներին ապօրինաբար բերման ենթարկելը, տներն ու գրասենյակները խուզարկելը, ավելին՝ ձերբակալելը, այդ թվում՝ միայնակ մայր Էմմա Սարգսյանին։
Վերը նշված քրեական գործերից որևէ մեկն այդպես էլ չապացուցվեց։
Այս ամենը նկատի ունենալով, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, մտահոգ մեր և մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, կոչ ենք անում այս խմբերի և անձանց հանդեպ ունենալ առավելագույն ստուգողական դիրքորոշում։
Մասնավորապես.
Ոստիկանությանը հորդորում ենք՝
մանրակրկիտ ստուգել նրանց տված հաղորդումները, տոկունություն ցուցաբերել ոստիկանության դեմ նրանց սադրանքներին։
Իրավապաշտպաններին և ՄԻՊ–ին հորդորում ենք՝
չնույնականացվել նրանց հետ, որպեսզի ձեր գործունեությունը ևս կասկածի տակ չառնվի։ Նրանց հետ համագործակցելիս ընդունել այս տեղեկությունները որպես նրանց բնութագիր։
Քաղաքական գործիչներին հորդորում ենք՝
նրանց հանդեպ ձեր վերաբերմունքը վերլուծել այս տեղեկությունների տրամաբանությամբ։ Ձեր խոսքը, ձեր արարքը նրանց կողմից քննադատելը չի նշանակում, որ դա արդարացի են անում։
Դատարաններին հորդորում ենք՝
չենթարկվել նրանց սադրանքներին և հաշվի չառնել դատական համակարգի մասին նրանց որևէ կարծիք ու հետազոտություն։ Դատական նիստերին արհամարհել նրանց սադրանքները։
Իրավաբաններին հորդորում ենք՝
անդադար վեր հանել մարդու իրավունքների հանդեպ նրանց թույլ տված խախտումները։ Միջազգային փաստաթղթերով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերով, Հայաստանի Սահմանադրությամբ ու ներպետական օրենքներով բացահայտել նրանց դե ֆակտո գործունեության անհամապատասխանությունն այդ նորմերին։
Հայաստանում գործող դեսպանատներին հորդորում ենք՝
չմոլորեցնել հասարակությանը՝ այս կազմակերպություններին և նրանց աշխատակիցներին ներկայացնելով որպես իրավապաշտպան և ժողովրդավարության ջատագով, ու չհամոզել, թե նրանց գործունեությունը նպաստում է պետության կայացմանը։
Միջազգային կազմակերպությունների
կասկածի տակ առնել, անպայման ստուգել նրանց տված տեղեկությունները։
Լրատվամիջոցներին հորդորում ենք՝
նրանցից հարցազրույց վերցնելիս, իրենց գործունեությունը լուսաբանելիս, նրանց մասին հաղորդում պատրաստելիս նկատի ունենալ այս ողջ տեղեկությունը։ Խուսափել այս կազմակերպություններն իրավապաշտպանական կոչելուց, իսկ աշխատողներին՝ իրավապաշտպան։ Նրանց հայտարարություններին առավելագույնս թեականորեն վերաբերվել։
Քաղաքացիներին հորդորում ենք՝
խուսափել նրանց ծառայություններից օգտվելուց, իսկ օգտվելու պարագայում լինել ծայրահեղ զգոն դրանց անկեղծության հանդեպ։ Հոգատար ձևանալը դեռևս չի նշանակում, որ նրանք ազնիվ են։ Նրանց հայտարարությունները առավելագույնս կասկածի տակ առնել։
Ստեղծագործողներին հորդորում ենք՝
նրանց ծրագրերին մասնակցելիս, նրանց մասին ստեղծագործելիս և համագործակցելիս հաշվի առնել այս տեղեկությունները։ Փորձել ընկալել նրանց նպատակները՝ հաշվի առնելով նրանց այս բնութագիրը։
Հայաստանի բարեկամ երկրներին հորդորում ենք՝
նրանց կողմից Հայաստանում ձեր երկրների դեմ ցույցեր կազմակերպելիս, հայտարարություններ տարածելիս հաշվի առնել այս տեղեկությունները ու չտրվել նրանց սադրանքներին։
Կրթօջախներին և պետական կառույցներին հորդորում ենք՝
նրանց հետ համագործակցելիս հաշվի առնել այս տեղեկությունները։
Գիտնականներին և հետազոտողներին հորդորում ենք՝
կասկածի տակ առնել նրանց բոլոր հետազոտությունները, հիմք ընդունել այն, որ նրանց յուրաքանչյուր հետազոտություն ոչ թե գիտությանն ու հասարակությանը ծառայեցնելու համար է, այլ օտար քաղաքական շահերի։
Հայաստանի ազգային և մյուս փոքրամասնություններին հորդորում ենք՝
նրանց հետ համագործակցելիս հաշվի առնել այս ողջ տեղեկությունը ու ստուգել ձեզ հետ համագործակցելու նրանց իրական նպատակները։
Այդ բոլոր կազմակերպություններին հնարավոր է գտնել այս հայտարարությունը ստորագրողների մեջ, սակայն առանձնացնենք դրանցից մի քանիսին՝
«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»։
* ՄԻՀՀ Հոդված 1․ Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
Հոդված 7․ Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:
**Հոդված 14¹ Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:
Հովհաննես Իշխանյան
Հայկ Դուրյան
Արամ Ալավերդյան
Հրահատ Կարապետյան
Սարգիս Զաքարյան
Սուսաննա Սրապյան
Անահիտ Կարապետյան
Ռուզաննա Խաչատրյան
Մերի Մովսիսյան
Գայանե Անանյան
Մարինե Սարուխանյան
Արևիկ Մանուկյան
Մհէր Տէր-Գրիգորեան
Հասմիկ Երեմյան
Անահիտ Յաղջյան
Արմեն Ղարիբյան
Լիլիթ Թումանյան
Հայկ Խալաթյան
Աստղիկ Աշըգեան
Մարգարիտա Պետրոսյան
Սանդրա Վարդանյան
Քրիստինե Ասլանյան
Հասմիկ Հայրապետյան
Վարդուհի Իշխանյան
Վարուժան Գեղամյան
Լուսինե Հովհաննիսյան
Արթուր Եղիազարյան
Դիանա Պոսոսյան
Արմինե Գրիգորյան
Ստելլա Ավագյան
Աստղիկ Պետրոսյան
Սասուն Թովմասյան
Տիգրան Չանդոյան
Մարիամ Կանայան
Ալվարդ Կոտիկյան
Սրբուհի Ղազարյան
Լիլիթ Մխիթարյան
Արև Շահնազարյան
Վարդան Վարդանյան
Արուս Բակունց
Լուսինե Արշակյան
Աշոտ Մինասյան
Աստղիկ Մանուկյան
Ռշտուն Մարտիրոսյան
Կարինե Օսեյան
Տիգրանուհի Մարգարյան
Լուսինե Հարությունյան
Վրեժ Գասպարյան
Լարիսա Հայրապետյան
Վահագն Լալայան
Անուշ Սարգսյան
Ադրինե Ավագյան-Գասպարյան
Սուրեն Ղազարյան
Կարինե Ալեքսանյան
Հակոբ Դաշյան
Բյուրակն Իշխանյան
Էլիզա Գալստյան
Արմինե Դավիթյան
Արսեն Ղազարյան
Ռոբերտ Հարությունյան
Լուսինե Կարմիրյան
Վեհանուշ Մարգարյան
Ալենուշ Տէր-Ասատրեան
Նունե Ազոյան
Աղվան Ասոյան
Նւարթ Քեշիշի
Աննա Ասլանյան
Սյուզաննա Խաչիկյան
Զարուհի Բարսեղյան
Սոս Հայկազունի
Արթուր Աղաբեկյան
Նարինե Դումանյան
Գագիկ Հովսեփյան
Պարգև Գասպարյան
Աննա Անանյան
Դավիթ Ղուլղազարյան
Նունիկ Ավետիսյան
Անի Գասպարյան
Փառանձեմ Մամիկոնյան
Ռուզաննա Շարխատուրյան
Անի Ալավերդյան
Ակսել Թևոսյան
Մարինե Վասիլյան
Վաչե Իսկենյան
Անահիտ Լոռեցյան
Մարիամ Ջանոյան
Դավիթ Ավագյան
Գայանե Հովհաննիսյան
Արթուր Բաբայան
Բագրատ Մակարյան
Հասմիկ Մաթևոսյան
Վախթանգ Սիրադեղյան
Մանվել Կարապետյան
Գեղամ Նազարյան
Գարո Ասադուրյան
Արսեն Պետրոսյան
Լեո Արտաշեսյան
Արմեն Բաղդասարյան
Անուշ Հարությունյան
Կարինե Ասլանյան
Մարո Հայրապետյան
Եվա Հակոբյան
Վահագն Սիմոնյան
Լևոն Օրմանյան
Կարինե Դարբինյան
Արմինե Մինասյան
Նաիրա Քերոբյան
Արմավ Մինասյան
Զառա Ապրեսյան
Հայկ Հակոբյան
Հրաչյա Իշխանյան
Հասմիկ Սելիմյան
Ալինա Բաղդասարյան
Արեգ Մկրտչյան
Սուսաննա Նալտակյան
Վարդգես Օվյան
Արև Ղամբարյան
Լուսինե Շահրամանյան-Գաբրիելյան
Լուսինե Ավագյան
Հարություն Մեսրոբյան
Հռիփսիմե Մարուքյան
Վիկտոր Մարտիրոսյան
Անահիտ Հայրապետյան
Անուշ Գրիգորյան
Ռաֆիկ Հակոբյան
Աշոտ Ստեփանյան
Ֆահրադ Ֆահրադյան
Արսեն Զարյան
Հասմիկ Ավոյան
Տատյանա Արությունովա
Նարինե Հայրապետյան
Սիլվա Սարգսյան
Գևորգ Լախոյան
Նելլի Բադալյան
Ժոռա Մկրտչյան
Անիա Սարկիսյան
Ղուկաս Ղուկասյան
Արմեն Մանվելյան
Լիլիթ Ալեքսանյան
Գայանե Սահակովա
Նաիրա Զոհրաբյան
Հասմիկ Սարգսյան
Արմինե Բատիկյան
Անահիտ Ադամյան
Արարատ Կոստանյան
Իննա Մխիթարյան
Տիգրան Մամիկոնյան
Էլիզա Առաքելյան
Արամ Պապոյան
Գայանե Արշակյան
Կարինե Կարապետյան
Արևիկ Ղարիբյան
Արաքս Հովեյան
Նաիրա Դոխոլյան
Նատալի Շիրազ
Կարինե Ալեքսանյան
Հայկուհի Ռուբինյան
Լիլիթ Ստեփանյան
Լուսինե Ղազինյան
Վիոլետ Գրիգորյան
Սոսե Հովսեփյան
Լադա Դանիելյան
Մերի Դավթյան
Նունե Ղազախեցյան
Լուսինե Ավագյան
Անի Արցախ Դուստրիկ Մխիթարյան
Նայիրի Շիրւանեան
Լիլիթ Պողոսյան
Արմենուհի Խաչատրյան
Հրաչյա Մկրտչյան
Անի Մնացականյան
Աիդա Պողոսյան
Նոնա Սահակյան
Մարթա Դավթյան
Մարետա Մակարյան
Շաքե Ճեպեճյան
Գալուստ Շահգելդյան
Մարինա Պետրոսյան
Ռուբեն Շահվերդյան
Շողեր Տոնոյան
Օֆիկ Մելիքյան
Յուլիա Աբգարյան
Նարինե Հայրապետյան
Զվարթ Ավանեսյան
Արմենուհի Կանայան
Վահագն Մակարյան
Գոհար Ղալաչյան
Միհրան Գալստյան
Նաիրի Մուրադյան
Սահակ Թադևոսյան
Նարե Սիմոնյան
Վարդանուշ Գրիշյան
Անի Գրիգորյան
Անի Մելքոնյան
Տիգրան Ղազարյան
Անահիտ Ոսկանյան
Դիանա Սարգսյան
Հարություն Ամիրջանյան
Նաիրա Մասումյան
Սևակ Սահակյան
Տաթևիկ Խոյեցյան
Սամվել Հարությունյան
Տատիանա Արությունովա
Էդգար Էլբակյան
Սոնյա Բաղդասարյան
Նունե Մելքումյան
Տանյա Դաղբաշյան
Վարդուհի Խաչատրյան
Արամ Նազարյան
Արմեն Մանվելյան
Վահագն Մխոյան
Վահրամ Ռևազյան
Նազենիկ Սարոյան
Դավիթ Էվոյան
Աննա Արամյան
Սոնա Խաչատրյան
Արաքսյան Հովհաննիսյան
Աննա Մայիլյան
Գայանե Շարխաթունյան
Էմանուելա Ավագյան
Տաթև Գալստյան
Արտակ Գրիգորյան
Արմինե Նարինյան
Սրբուհի Նազարյան
Դիանա Ավագյան
Լևոն Ավոյան
Մեսրոպ Քոլոզյան
Արմեն Հովհաննիսյան
Սոսե Քյուսեֆյան
Լիլիա Պողոսյան
Յուլյա Քոթանջյան
Մարիամ Խանզադյան
Յերանուհի Մարգարյան
Մհեր Պառվանյան
Լուսին Ոսկանյան
Տիգրան Գրիգորյան
Վահե Ամիրբեկյան
Մանյա Մխիթարյան
Վարդան Մանասյան
Անի Հովսեփյան
Դավիդ Գալստյան
Հովիկ Մանուչարյան
Արման Քոչարյան
Արսինե Վալլադյան
Ավետիք Քոչարյան
Աննա Բեդյան
Նարինե Բաբայան
Նուրի Թելեմի
Իրեն Թելեմի
Անդրանիկ Մահտեսյան
Դրո Թուֆենկջյան
Անի Զաքարյան
Սևակ Բարսեղյան
Մայք Գարախանի
Կարեն Ավագյան
Արաքս Մարգարյան
Լուսինե Խաչատրյան
Մարինե Հարոյան
Բալիկ Մահդեսյան
Անահիտ Նավասարդյան
Տաթև Սաֆարյան
Ալեսյա Նալբանդյան
Զառա Հարությունյան
Նատալյա Վիադերնի
Լուսինե Հովհաննիսյան
Էլմիրա Ալեքսանյան
Վարանդ Գաֆայան
Իգոր Հարությունյան
Ցողիկ Լայնեն-Խաչատրյան
Իրինա Հովակիմյան
Հարություն Հարությունյան
Լիլիթ Մանուկյան
Լյուդմիլա Հարությունյան
Արմինե Շարաֆյան
Անուշ Աբրահամյան
Քրիստինա Գուրա
Արամ Փալյան
Անի Խեչոյան
Հայկ Խաչիկյան
Արեգ Սևան
Դավիթ Գավաֆյան
Էմ Բեգիյան
Ռիչարդ Մարդոյան
Սոնա Շաքարյան
Արփինե Նիկողոսյան
Թամարա Մարուքյան
Ստանիսլավ Մորոզով
Մկրտիչ Մինասեան
Նայիրի Մկրտիչեան
Աննա Արսենյան
Աննա Պողոսյան
Օլգա Վարդանովա
Արաքս Սարգսյան
Մարիամ Այդինյան
Սեդա Կարապետյան