Նիկոլ Փաշինյանը տիրացավ մեր ժողովրդի իշխանությանը ու հիմա հանձնում է Հայրենիքը։
Այս մասին Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«Նիկոլն ուզում է անկլավները հանձնի Բաքվին։ Ուզում ա՝ Սյունիքով, Զանգեզուրով միջանցք տա Ադրբեջանին։ Եթե եղավ միջանցք, ամբողջ Սյունիքը ծվատվելու է ու անցնելու ա Ադրբեջանի տոտալ հսկողության տակ։
Մեր երկիրը կլցվի ադրբեջանցիներով ու սա կարա լինի երկու ամսից, եթե Նիկոլը չվռնդվի»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը՝ իր խոսքը փաստարկելով հատուկ քարտեզների ցուցադրմամբ։