Ո՞ր ըմպելիքներն են օգնում գլխացավի դեպքում
Advertisement 1000 x 90

Ո՞ր ըմպելիքներն են օգնում գլխացավի դեպքում

Թարմ եփած թեյն ու սուրճն այն ըմպելիքներից են, որոնք օգնում են գլխացավի դեմ։ Այս մասին Sputnik ռադիոյին ասել է թերապեւտ Տատյանա Ռոմանենկոն։ Նա պատմել է, թե որ դեպքերում պետք է սուրճ եւ թեյ խմել։

Թերապեւտի խոսքով՝ գլխացավերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ արյան ցածր ճնշման պատճառով։ Նա շեշտել է, որ թեյն ու սուրճը կարող են օգտակար լինել այս դեպքում։ Դրանք կօգնեն բարելավել վիճակը եւ կդադարեցնեն գլխացավը, ասել է բժիշկը։

Ռոմանենկոյի խոսքով՝ որոշ դեպքերում գլխացավեր կարող են առաջանալ նաեւ արյան բարձր ճնշման պատճառով։ Այս դեպքում հիվանդին անհրաժեշտ է այն կայունացնել հատուկ դեղամիջոցների օգնությամբ։

news.am