40-ամյա բրիտանուհի Ջորջ Օսթինին երկու ոտքի անդամահատում է սպառնում այն բանից հետո, երբ նրան կծել է միջատը , եւ հազվագյուտ մաշկային հիվանդություն է առաջացել, գրում է The Sun-ը։
2009 թվականին սիզամարգը հնձելու ժամանակ միջատը խայթել էր կնոջ աջ ոտքը, որից հետո նրա վիճակը սկսել էր վատանալ։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, եւ նա 12 օր կոմայի մեջ է եղել։
Ջորջը պատմել է, որ իր տանջանքները տեւել են 13 տարի, նրա մոտ սեպսիս եւ գանգրենա է սկսվել, եւ այժմ կնոջը սպառնում է երկու ոտքի անդամահատում։
Բժիշկներն ասում են, որ եթե նրա վերքերը ապաքինվեն, ապա ամպուտացիաներից կարելի է խուսափել եւ նույնիսկ ոտքերի վիճակը շտկել պլաստիկ վիրահատության միջոցով։