Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ գավաթը «Ռոմայի» կազմում նվաճելուց անմիջապես հետո VNews-ի հետ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած զրույցում ամփոփել է հանդիպումը:
«Հոյակապ էմոցիաներ են. պետք է վայելել, իսկ հետո կմտածենք երրորդ եվրագավաթի մասին (ժպտում է-խմբ.):
ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ. «Խաղալու ցանկությունը շատ մեծ էր: Երբ վնասվածք ստացա, հիասթափություն եղավ… Վնասվածքս կբուժեմ. դա խնդիր չէ: Խաղալու ցանկությունս մեծ էր: Ամեն ինչ փորձեցի անել, որ մասնակցեմ եզրափակիչին: Մասնակցեցի 15 րոպեով, բայց կարևորը՝ թիմը հաղթեց:
ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ՝ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՆՈՏԱՅՈՎ
«Մտածում էինք, որ Կոնֆերենցիաների լիգան հաղթելու հնարավորություն կա… Եղան հիասթափություններ, եղան ուրախություններ, բայց ամենակարևորը վերջնամասում սկսեցինք ավելի շատ հավատալ: Հասանք եզրափակիչ… Ու արդեն բոլորը տեսան»:
Ամբողջությամբ՝ vnews.am