Հայրս դեմ էր, որ դառնամ շոուբիզնեսի մի մասը. Արսեն Սաֆարյանի դուստրը հեռուստասերիալում նկարահանվելու, ուսման և հոր արձագանքի մասին. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայրս դեմ էր, որ դառնամ շոուբիզնեսի մի մասը. Արսեն Սաֆարյանի դուստրը հեռուստասերիալում նկարահանվելու, ուսման և հոր արձագանքի մասին. tert.am

Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, նկարահանվում է «Հատուկ դասարան» հեռուստասերիալում: Tert.am Life -ի հետ զրույցում նա պատմել է սերիալի, հոր արձագանքի, երաժշտությամբ զբաղվելու և մազերը ներկելու մասին:

«Շատ էի ցանկանում զբաղվել դերասանությամբ և որոշեցի այս տարի ուժերս փորձել ու մասնակցել քաստինգի, բայց երբ գնացի այնտեղ, պարզվեց՝ նախագծի քաստինգն ավարտված է, գլխավոր դերասանական կազմը՝ ընտրված: Չնայած այդ հանգամանքին՝ ինձ տվեցին դեր․ մարմնավորում եմ զուգահեռ դասարանի աշակերտներից մեկի կերպարը: Շատ էի ցանկանում տեսնել, թե ինչպես կկարողանամ ինձ մատուցել»,- ասաց Էլեն Սաֆարյանը:

Խոսելով Արսեն Սաֆարյանի վերաբերմունքի մասին՝ Էլենը նշեց, որ հայրը կողմ չի եղել որ զբաղվի այդ ոլորտով:

«Հայրս դեմ էր և խուսափում էր, որ դառնամ շոուբիզնեսյան ոլորտի մի մասը, չէր ցանկանում, որ այդ ոլորտում շարունակեմ գործունեությունս, բայց հորս համար նաև կարևոր էր, որ ես զբաղվեմ նրանով, ինչով ցանկանում եմ և որ ոլորտում ինձ լավ եմ զգում, բայց այդ ոլորտով զբաղվելու նախապայմանը եղել է այլ ոլորտում կրթություն ստանալը»,-պատմեց նա:

Ամբողջը՝ tert.am