18-ամյա աղջիկը 32-ամյա դատապարտված համակեցիկի հետ հրկիզել է տունը, որի ներսում եղել են ծնողներն ու եղբայրը
Advertisement 1000 x 90

18-ամյա աղջիկը 32-ամյա դատապարտված համակեցիկի հետ հրկիզել է տունը, որի ներսում եղել են ծնողներն ու եղբայրը

Իրկուտսկի մարզի Բրատսկում 18-ամյա աղջիկը 32-ամյա դատապարտված համակեցիկի հետ հրկիզել է տունը, որի ներսում եղել են ծնողներն ու եղբայրները։

Նշվում է, որ երկուսն էլ արդեն ձերբակալված են։  Նրանք մեղադրվում են երկու և ավելի անձանց նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված սպանության փորձի մեջ։

Հետաքննության տվյալներով՝ աղջիկը կոնֆլիկտ է ունեցել ընտանիքի հետ։  Նա ընկերոջ հետ տուն է բերել չոր խոտ, անվադողեր և այլ դյուրավառ նյութեր, որից հետո փակել է մուտքի դուռը և հրդեհել։

Ներսում գտնվող ձերբակալվածի հարազատներին (54-ամյա հայրը, 52-ամյա մայրը և 15 և 19-ամյա եղբայրները) փրկել են հարեւանները։

 



Նման նյութեր