Մեծ Բրիտանիայի արքայազնի կինը՝ Մեգան Մարքլը ծաղիկներ է դրել Տեխասի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հայտնվել սկանդալի կենտրոնում։
Ողբերգության հետեւանքով զոհվել է 19 աշակերտ եւ 2 ուսուցիչ, մեղավոր է ճանաչվել տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռոմասը, որը նախօրեին սպանել է իր տատիկին։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սասեքսի դքսուհին ցանկացել է հարգել զոհված երեխաների հիշատակը եւ աննկատ մնալ, սակայն հայտնվել է պապարացիների տեսախցիկների առջեւ։ Սոցցանցերում Մարքլին մեղադրել են ուրիշի վշտի վրա PR անելու մեջ։ «Ողջ ճանապարհին՝ Կալիֆորնիայից Տեխաս տեսախցիկով, որպեսզի լուսանկարվի մահացած երեխաների հուշահամալիրում: Դու գթազուրկ ես։ Ձեր PR-ը մութ է։ Թռիչք Տեխաս, բայց ոչ հոր մոտ»,- վրդովված գրել է համացանցի օգտատերերից մեկը։
Շուտով քննարկմանը միացան Մեգան Մարքլի երկրպագուները, իսկ հետո Twitter-ը բաժանվեց երկու ճամբարի։