Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության ընթացքին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության կիսաեզրափակչի մենամարտերին, ինչպես նաև Հայաստանի հավաքականի անդամների մրցելույթներին տրիբունայից հետևում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տրիբունայից աջակցեց Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Բազեյանին և Հովհաննես Բաչկովին: Մենամարտերին ներկա էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որդին՝ Աշոտ Փաշինյանը և դուստրը՝ Արփի Փաշինյանը:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը:
Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:
Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ:
Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մինչեւ Փաշինյանի գալը անվտանգության աշխատակիցները հավաքել են սրահում գտնվող բոլոր շշերը: