Առաջիկա երկու տասնամյակների ընթացքում նոր համաճարակ կարող է սկսվել, Diario-ին տված հարցազրույցում ասել է Microsoft-ի հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը, գրում է Ռիա Նովոստին։ «Հիսուն տոկոս հավանականություն կա, որ առաջիկա 20 տարում մենք կունենանք ևս մեկ համաճարակ», – ասել է նա:
Ապրիլին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500 միլիոնը։ Աշխարհում այս հիվանդությունից մահացել է գրեթե 6,3 միլիոն մարդ։