Երբ ճարպային կուտակումների պատճառով արյունատար անոթները նեղանում են, թթվածնով հագեցած արյունը դժվարությամբ է հասնում սրտի մկաններին: Այսպիսով, եթե արյունատար անոթի խցանման պատճառով արյան մատակարարումն ընդհատվում է, սրտամկանը թթվածնային քաղց է զգում, իսկ սրտի բջիջները սկսում են մահանալ՝ սա սրտի նոպա է, գրում է Medikforum-ը։
Ներկայումս սրտի նոպա տարած 10 մարդուց առնվազն յոթը ողջ է մնում, սակայն կարող են երկարատեւ վնասվածքներ առաջանալ: Վնասված սիրտը չի կարող պատշաճ կերպով արյուն մղել մարմնով:
Սա հայտնի է որպես սրտի անբավարարություն:
Սրտի անբավարարության ախտանիշներն են՝
- Շնչահեղձությունը ակտիվությունից հետո կամ հանգիստ ժամանակ
- Ժամանակի մեծ մասը հոգնածության զգացումը
- Վարժությունները հոգնեցուցիչ համարելը
- Այտուցված կոճերն ու ոտքերը։
«Երեք բաղադրիչները, որոնք, ինչպես հայտնի է, նպաստում են ճարպային կուտակումներին արյունատար անոթների պատերի երկայնքով, հագեցած ճարպերն են, աղը կամ շաքարը: Այսպիսով, եթե դուք արդեն ունեք սրտի հիվանդություններ, ավելի լավ է սահմանափակել նման մթերքները»,- MedikForum-ին ասել է սրտաբան Օլեգ Վարֆոլոմեեւը։
Հագեցած ճարպեր եւ շատ շաքար պարունակում են՝
- Կարագը, յուղը, ճարպը, կոկոսի յուղը եւ արմավենու յուղը
- Տորթերը
- Թխվածքաբլիթները
- Մսի յուղոտ կտորները
- Երշիկեղենը
- Բեկոնը
- Չորացրած միսը, ինչպիսիք են սալյամին, կորիզոն եւ պանչետան
- Պանիրը
- Թխվածքները, ինչպիսիք են կարկանդակները, կրեմով կարկանդակները, ռուլետները եւ կրուասանները
- Սերուցքը, կրեմ-ֆրեշը եւ թթվասերը
- Պաղպաղակը
- Կոկոսի կաթը եւ կոկոսի կրեմը
- Կաթնային կոկտեյլները
- Շոկոլադը եւ շոկոլադային սփրեդները։
Աղի ցածր պարունակությամբ սննունդը վայելելու համար պետք է գիտակցել, թե աղի մեծ պարունակության վտանգը, օրինակ՝ չիպսերի մեջ: Աղը կարող է բարձրացնել արյան ճնշումը, որն էլ ավելի է վնասում արյունատար անոթները եւ մեծացնում կյանքին սպառնացող ինսուլտի վտանգը։