Ցուցարարներին միջնամատ ցույց տվող տիկինը Ռոմանոս Պետրոսյանի համակուրսեցին է. yerkir.am
Advertisement 1000 x 90

Ցուցարարներին միջնամատ ցույց տվող տիկինը Ռոմանոս Պետրոսյանի համակուրսեցին է. yerkir.am

Այսօր Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց ՀՀ դավաճան իշխանությունների դեմ «Դիմադրություն» շարժումն ակցիա է իրականացրել:

Ակցիայի ժամանակ իրենց ենիչերիականությամբ հերթական անգամ աչքի ընկան ոստիկանները, որոնք անհամաչափ ուժ կիրառեցին ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Իրենց թուրքապաշտությամբ և թուրքի ծառա կառավարության «պաշտպանությամբ» աչքի ընկան նաև այդ շենքում տեղակայված որոշ նիկոլական աշխատակիցներ:

Համացանցում տարածվեց մի կնոջ լուսանկար, որը միջնամատ էր ցույց տվել անհնազանցության ցույցի մասնակիցներին:

Yerkir.am-ը պարզեց, որ նշված տիկինը Նարինե Հակոբյանն է, աշխատում է Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ: Նա այս նախարարության նախկին «լեգենդար» նախարար, «պուպուլիկ» մականունը ստացած Ռոմանոս Պետրոսյանի համակուրսեցին է:

Նշենք նաև, որ օրեր առաջ նախարարությունն իր բոլոր աշխատակիցներին կոչ է արել «պահպանել քաղաքական չեզոքություն, աշխատանքի ժամանակ միայն աշխատանքով  զբաղվել»: Փաստացի այս կոչը չի վերաբերում փաշինյանական խունտային լոյալ աշխատակիցներին, որոնք աշխատանքի ժամանակ զբաղվում են Փաշինյանին ընդդիմացողներին վիրավորելով:

Հավելենք նաև, որ այդ մասնաշենքում կան նաև ազգանվեր աշխատակիցներ, որոնք թղթերի վրա «Ոստիկա՛ն, մարդ եղիր», «Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում» գրությամբ թռուցիկներ էին ցած նետում:

yerkir.am