Եղանակը՝ առաջիկա օրերին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եղանակը՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 30-ին և 31-ին, հունիսի 02-04-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Մայիսի 31-ի, հունիսի 01-02-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 30-31-ի, հունիսի 01-02-ի գիշերը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:



Նման նյութեր