Արգենտինացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է կորոնավիրուսից հետո առողջական խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ հիվանդությունն իր վրա ուժեղ է ազդել։
Այն, որ Մեսսին հիվանդ էր, ակումբը հայտարարեց հունվարի 2-ին։
«Ճշմարտությունն այն է, որ դա ինձ ուժեղ հարվածեց: Կարծում եմ, որ ախտանշանները շատ նման էին մարդկանց մեծամասնության ախտանիշներին: Ուժեղ հազ, կոկորդի ցավ, ջերմություն: Բայց ինձ մոտ մեծ հետևանքներ թողեց թոքերիս վրա»,- պատմել է նա TyC Sports-ին տված հարցազրույցում:
Ֆուտբոլիստը նշել է, որ որոշ ժամանակ չի մարզվել։ Մոտ մեկուկես ամիս նա նույնիսկ չէր կարողանում վազել, քանի որ վիրուսը ազդել էր նրա թոքերի վրա։ Ակումբը նրան թույլ չտվեց վերսկսել մարզումները, սակայն Մեսսին, այնուամենայնիվ, սկսեց դրանք առաջարկված ժամկետից շուտ։ Արդյունքում նրա վիճակը վատթարացավ։
Նա նաև բացահայտել է, որ արդեն վերադարձի «կես ճանապարհին» էր, երբ «տեղի ունեցավ «Ռեալը»»:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին ՊՍԺ-ը պատասխան խաղում պարտվեց իտալական այս ակումբին և դուրս թռավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից։