Թայվանի ռազմաօդային ուժերի կործանիչները որսացել են չինական 30 ինքնաթիռներից բաղկացած ավիախումբ, որը մտել է Թայվանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տարածք։ Այս մասին հայտնել են կղզու պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
Գերատեսչությունը նշել է, որ թայվանական կործանիչները թռել են՝ նախազգուշացնելու ՉԺՀ ռազմաօդային ուժերի ավիախմբին՝ հակաօդային պաշտպանության գոտի մտնելու մասին: Այն բաղկացած էր երկու KJ-500-ից, մեկ Y-8 ASW հակասուզանավային ինքնաթիռից, չորս Y-8JB էլեկտրոնային հետախուզական ինքնաթիռից, մեկ Y-8EW էլեկտրոնային պատերազմի ինքնաթիռից, վեց J-16 կործանիչից, ութ J-11 կործանիչից, չորս J-10 կործանիչից, երկու Սու-35-ից և երկու Սու-30-ից։
Չինաստանի ռազմաօդային ուժերի նախորդ ցուցադրական թռիչքն իրականացվել է մայիսի 6-ին, ավիախումբը ներառում էր 18 ինքնաթիռ։