Ինչով է վտանգավոր սթրեսի ժամանակ ծխելը
Advertisement 1000 x 90

Ինչով է վտանգավոր սթրեսի ժամանակ ծխելը

Սթրեսի ժամանակ ծխելը մեծացնում է ինֆարկտի, ինսուլտի եւ հանկարծակի մահվան վտանգը․URA.RU-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի վաստակավոր դոկտոր, Ուրալի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Յան Գաբինսկին։

«Ծխախոտը չափազանց վնասակար է։ Հենց հիմա պետք է թողնել: Օրգանների վրա թունավոր ազդեցություն է տեղի ունենում։ Սիրտն ու երիկամները տուժում են, անոթները՝ խցանվում։ Ծխելը նվազեցնում է արյան շրջանառությունը։ Հատկապես վնասակար է սթրեսի ժամանակ ծխելը։ Մեկը լրացնում է մյուսին։ Սա սրտի ինֆարկտի, ինսուլտի, ինչպես նաեւ հանկարծակի մահվան ռիսկի գործոն է»,- ասել է Յան Գաբինսկին:

Թերապեւտ Վիկտոր Լիշինը նշել է, որ ծխելը ազդում է մարդու ճանաչողական կարողությունների վրա։

«Ծխախոտի ծուխը պարունակում է բազմաթիվ քիմիական միացություններ, որոնցից մի քանիսը հատկապես վտանգավոր են: Նիկոտինը քաշելուց հետո մոտ յոթ վայրկյանում ուղեղ է մտնում։ Սա առաջացնում է անոթային սպազմ, տարբեր օրգաններ տուժում են թթվածնի պակասից, վատանում է տեսողությունը, հիշողությունը եւ շնչառությունը»,- բացատրել է փորձագետը։ Նա նշել է, որ ծխեուց շատ են տուժում ուղեղը, թոքերը եւ սրտանոթային համակարգը։

news.am