Տղամարդը գրադարան է վերադարձրել 40 տարի առաջ վերցրած գիրքը , հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
Պիեր Ֆազալարին ասել է, որ ինքը վերցրել է գիրքը, երբ սովորում էր երկրորդ դասարանում, իսկ հետո մոռացել է դրա մասին։ Շատ տարիներ անց նա հայտնաբերել է այն իր ծնողների տան նկուղում գտնվող արկղերից մեկում և որոշել է կարդալ իր դուստրերի համար, ովքեր սովորում են նույն դպրոցում։
Բացելով գիրքը՝ տղամարդը տեսել է գրադարանի կնիքը։ Հետո հիշել է, որ վերցրել է կարդալու ու ժամանակին չի վերադարձրել։ Կարծելով, որ լավ է ուշ, քան երբեք, ամերիկացին որոշել է հանձնել գիրքը։
«Ես ասացի, որ չգիտեմ, թե ինչ տուգանք է նախատեսվում 40 տարվա ուշացման համար, և կատակեցի, որ այն պետք է հաշվարկվի։ Այնուհետև մենք որոշեցինք, որ նման տուգանքը փոխհատուցելու միակ միջոցը գրադարանի աշխատակիցների համար թխվածքաբլիթներ գնելն է, և մենք նրան այդ պահանջով անդորրագիր ուղարկեցինք»,- ասել է գրադարանի աշխատակիցներից մեկը: