Թերապևտ և ռուսական Առաջին ալիքում «Ապրիր առողջ» հաղորդաշարի վարող Ելենա Մալիշևան նշել է մրսածության բուժման հիմնական կանոնները: Իր Telegram ալիքում կատարած գրառման մեջ նա գնահատել է այս հիվանդության դեմ պայքարի հանրաճանաչ մեթոդների արդյունավետությունը:
Թերապևտի խոսքով` հարբուխի բուժման հիմնական և ամենաարդյունավետ մեթոդը քիթը ֆիզիոլոգիական լուծույթով ողողելն է։ «Դա արվում է այսպես՝ գլուխդ մի կողմ ես թեքում, քթի վերին կեսին աղի լուծույթ ներարկում, ինչն էլ քթի մյուս կեսով դուրս է թափվում։ Նույնը մյուս կողմից է», – ասել է Մալիշևան և պարզաբանել, որ անհրաժեշտ է լվանալ քիթը օրը երկու անգամ:
Բժիշկը խորհուրդ է տվել բորբոքման բուժման ժամանակ զերծ մնալ վազոկոնստրրիտորային կաթիլներ օգտագործելուց։ «Վազոկոնստրրիտորային կաթիլները բացառված են մրսածության բուժման համարյա բոլոր միջազգային ստանդարտներում: Դա պայմանավորված է նրանով, որ դրանք ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություններ », – բացատրեցլ է Մալիշևան: Նա նշել է, որ կաթիլները կարելի է օգտագործել երեք- հինգ օրից ոչ ավելի, հակառակ դեպքում դեղամիջոցը կարող է վնասել մարդուն։
Հարբուխի բուժման մեկ այլ արդյունավետ մեթոդ հաղորդավարուհին անվանել է հորմոն պարունակող սփրեյների օգտագործումը։ Ինչպես նշել է բժիշկը, հորմոնները չեն ներծծվում արյան մեջ և արագորեն բուժում են բորբոքումը։