Նյու Յորքի եկեղեցուց գողացել են 2 միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունք
Advertisement 1000 x 90

Նյու Յորքի եկեղեցուց գողացել են 2 միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունք

Անհայտ մարդիկ Նյու Յորքի Սուրբ Օգոստոնիս եկեղեցուց գողացել են երկու միլիոն դոլար արժողությամբ ոսկյա մասունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությանը:

Քաղաքի ոստիկանությունը դիմել է հասարակությանը՝ խնդրելով աջակցել գողության մասին տեղեկություններ գտնելու հարցում:

«Ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ մայիսի 26-ին մոտավորապես ժամը 18:30-ից մինչև մայիսի 28-ը ժամը 16:00-ի սահմաններում Հռոմի կաթոլիկ Սուրբ Օգոստինոս եկեղեցու զոհասեղանը բացել են: Գողացել են մաքուր 18 կարատ ոսկուց մասունք՝ թանկարժեք քարերով»,-ընդգծել են ոստիկանությունում:

Գողերը վնասել են եկեղեցու հրեշտակի քանդակը: Շեշտվում է, որ այն գլխատվել է:

 



Նման նյութեր