Օրվա աստղագուշակը
Advertisement 1000 x 90

Օրվա աստղագուշակը

ԽՈՅ 

Պատրաստ եղեք անակնկալների: Այսօր ձեզ հազիվ թե հաջողվի ծրագրի համաձայն գործել: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք իմպրովիզներ անել, արագ որոշումներ ընդունել: Դուք դրանից լավ գլուխ կհանեք, բայց լարված պահերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած ամեն ինչին. դա վերաբերում է և՛ առօրյա գործերին, և՛ լրիվ նորերին:

Այսօրվա իրադարձությունները կօգնեն ձեզ գլուխ հանել սեփական զգացմունքներից ու ավելի լավ հասկանալ շրջապատողներին: Վերջին ժամանակներս լարված հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել:

ՑՈՒԼ 

Ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ խնդիրներից, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց վրա նախկինում շատերը գլուխ են կոտրել: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, կնկատեք ամենն, ինչ կարող է կարևոր լինել: Դա հատկապես կարևոր կլինի աշխատանքի մեջ: Այսօր ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Դրանց շնորհիվ դուք շուտով կկարողանաք համոզիչ հաղթանակ տոնել մրցակիցների հանդեպ ու նոր համախոհներ գտնել:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը. թույլ տվեք, որպեսզի դրանք իրենց հունով զարգանան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հրաշալի օր է գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի հուշումների շնորհիվ դուք ճիշտ կվարվեք, հետաքրքիր հնարավորություններից և ոչ մեկը բաց չեք թողնի: Աշխատանքի մեջ հաջողության հասնելը հեշտ կլինի, եթե նախընտրեք ինքնուրույն գործել, ինչ-որ մեկի օգնությանը կամ հուշումներին չսպասեք:

Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Անձնական հարաբերությունները ամեն անգամ անամպ չեն լինի, բայց լուրջ խնդիրներից կհաջողվի նաև այստեղ խուսափել:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Օրը կուրախացնի լավ նորություններով: Դրանք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին, և՛ ձեր այն ծրագրերին, որոնց մասին դեռ ոչ մեկին չեք պատմել: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ շատ են օգնել ու լավ խորհուրդներ են տվել. նրանցից հետաքրքիր բաներ կլսեք: Կարող եք ուսում սկսել. դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից։

Նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ ճիշտ եք գնահատել ձեր հնարավորությունները: Պատրանքներն այսօր վտանգավոր կլինեն. դրանք կարող են խանգարել ձեզ իսկական հաջողությունների հասնելու հարցում:

ԱՌՅՈՒԾ 

Կենտրոնացեք աշխատանքի վրա, եթե ձեզ համար կարևոր են մասնագիտական հաջողությունն ու կարիերայի զարգացումը: Այսօր դուք շատ բարդ առաջադրանքներից գլուխ կհանեք, և դա աննկատ չի մնա: Շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք, հեռանկարային գործի վրա կենտրոնանալու հնարավորություն կհայտնվի:

 

Արժե ուշադրություն հատկացնել անձնական հարաբերություններին: Այսօր մտերիմները ձեր խորհուրդների ու աջակցության կարիքը շատ կունենան: Ժամանակ գտեք կարևոր բաների մասին հանգիստ ու անկեղծ զրույցի համար. այն բոլորին օգուտ կտա:

ԿՈՒՅՍ 

Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Ձեր գաղափարները շատերին կհետաքրքրեն, կգտնվեն դրանց իրագործման հարցում օգնել ցանկացողներ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի:

Աշխատեք շատ չհոգնել: Սա լավագույն օրը չի լինի բարդ ու հոգնեցնող գործերի, լրացուցիչ աշխատանքի համար: Ձեզ համար օգտակար կլինի հանգստանալն ու հոգսերից շեղվելը, հին ընկերների հետ ժամանակ անցկացնելը: Չի հիասթափեցնի նաև փոքրիկ ռոմանտիկ ճամփորդությունը:

ԿՇԵՌՔ 

Կարող եք անկեղծ խոսել այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին ժամանակներս հաշտ չէիք: Շատ բաների մասին կհաջողվի պայմանավորվել, պարզաբանել այն պահերը, որոնց պատճառով նախկինում լեզու չէիք գտնում: Ձեր կարծիքը կլսեն նրանք, ովքեր դրանով չէին հետաքրքրվում: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք, որոնց հետ շուտով կընկերանաք:

Լավ է չշտապեք գնումների հարցում, զգույշ լինեք ֆինանսական հարցերը լուծելիս: Հազիվ թե հաջող լինեն այն նախագծերը, որոնք լավ մտածված չեն եղել կամ նախկինում չեն ծրագրվել:

ԿԱՐԻՃ 

Օրը հազիվ թե առանց ապրումների անցնի, բայց դուք գլուխներդ չեք կորցնի: Շատ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը. դրա շնորհիվ դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել ու կշռադատված որոշումներ կընդունեք: Դա հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Դուք լավ գլուխ կհանեք բարդ աշխատանքից, ոչ ոքի թույլ չեք տա խճճել ձեզ կամ շեղել:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի, բայց տեղի ունեցողից օգուտ քաղելու եղանակ անպայման կգտնեք: Արժե ուշադիր լսել, թե ինչ են ասում հին ընկերները: Նրանց խորհուրդները չափազանց օգտակար կլինեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Եթե այսօրվա համար մեծ ծրագրեր ունեք, պատրաստ եղեք ինքնուրույն գործելու: Նույնիսկ փորձված համախոհներն այսօր հազիվ թե կարողանան ձեզ օգնել, իսկ ահա իրենց կամքից անկախ խնդիրներ ստեղծել կարող են: Բացի այդ, շրջապատողներին ձեր գաղափարներն ամեն անգամ հասկանալի չեն լինի, իսկ ժամանակը երկար բացատրությունների վրա ծախսել չեք ուզենա:

Օրը բարենպաստ կլինի ստեղծագործելու և այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանն ու շեղվել միապաղաղությունից: Երեկոն հարմար կլինի սիրելիի կամ հին ընկերոջ հետ հանդիպման համար: Այդ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Իրատես եղեք: Այսօր շատ բան հնարավոր կթվա, բայց եթե դուք ավելորդ լավատես չլինեք, ապա արագ կհասկանաք, թե ինչում հաջողության կհասնեք, իսկ որտեղ կարող են խնդիրներ առաջանալ: Ամենաբարդ գործերից գլուխ հանելուն կօգնեն մարդիկ, որոնց լավ գիտեք: Պատրաստ եղեք նրանց պատասխան ծառայություններ մատուցել:

Մտերիմների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի. հնարավոր են անհասկացողության պահեր, փոքրիկ տարաձայնություններ: Ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու հարթել սուր անկյունները, խուսափել վեճերից, որոնք կարող էին փչացնել բոլորի տրամադրությունը:

ՋՐՀՈՍ 

Շտապելու կարիք չկա: Առավոտը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի և լուրջ որոշումների համար: Ամենայն հավանականությամբ ձեզ ժամանակ է պետք գալու մտքերը հավաքելու և ճիշտ տրամադրվելու համար: Ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանց աջակցությամբ դուք գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել:

Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Այդ հատվածում հավանական են և՛ մասնագիտական հաջողություններ, և՛ հաճելի իրադարձություններ ընտանիքում: Հավանական են լավ նորություններ՝ կապված ամենամտերիմ մարդկանցից մեկի հետ: Հին ընկերոջ հետ անսպասելի հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ՁԿՆԵՐ 

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, հասկանալը, թե ինչ կա հին ծանոթների և այն մարդկանց մտքին, որոնց հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Մինչև վերջին ժամանակներս լարված հարաբերությունները ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան: Հակակրանքին փոխարինելու կգա համակրանքը:

Աշխատանքի մեջ հաջողությունները շատ հավանական են, սակայն պետք է նկատի ունենալ, որ օրը ավելի հարմար է լինելու հին գործերն ավարտելու, քան նոր բան ստանձնելու համար: Բանակցությունները լավ կանցնեն, եթե ինչպես հարկն է նախապատրաստվեք դրանց: